2012 թ. փետրվարի 12-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիտորդություն է իրականացնում Արագածոտնի մարզի Սարալանջ, Շիրակի մարզի Պեմզաշեն եւ Կոտայքի մարզի Հրազդան համայնքներում ընթացող ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում:

Դիտորդների կողմից ժամը 14:00-ի դրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 36/01, Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի 14/01 եւ Հրազդան համայքի 25/01 ընտրատեղամասերում չի պահպանվել տեղամասային ընտրական հանձնաժողվի անդամների՝ 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը:

Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի 14/01 տեղամասում հանձնաժողովի անդամները տեղամաս են եկել ժամը 7:35-ին: Տեղամասում հաճախ հանդիպել են նաեւ բաց քվեարկության դեպքեր:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդները շարունակում են դիտորդությունը եւ հետագա խախտումների մասին կտեղեկացվի լրացուցիչ: