Ստվերի զգալիորեն նվազել է, որը չափում ենք մի քանի ցուցանիշներով. նախ ՀԴՄ կտրոնների քանակն է, 2025–ին և դրանց քանակը, և դրանց գումարը երկնիշ բարձր աճեր են գրանցել՝ 18% և մոտ 15%։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Այստեղ ավելի հետաքրքիր է անկանխիկ գործարքները, որոնք անշեղորեն մեծանում են մեր գործարքների մեջ, ունենք քանակի 51.4% աճ և հասույթների 30.6% աճ։ Սրանք բոլորը առաջանցիկ են մեր տնտեսական զարգացումներից, ինչը նույնպես խոսում է վարչարարության արդյունավետության և ստվերի դեմ պայքարի արդյունավետության մասին։

Հիմա երբ որ դրանք վերածենք կշիռների, կտեսնենք, որ անկանխիկի դերը անշեղորեն մեծանում է, թե քանակների մեջ, թե հասույթների մեջ։ Քանակի մեջ հասել է 29.5%-ի, հասույթների մեջ 37.4%-ի, ընդ որում սա բոլոր գործարքներին չի վերաբերում, այլ այն գործարքներին, որոնք վերաբերում են առք ու վաճառքին։

Մյուսը չգրանցված աշխատողների բացահայտնումներն են, 2025 թվականին 2756 չգրանցված աշխատողներ են հայտնաբերվել, որը մոտ 700-ով մեծ է 2024 թվականից։

Մյուս գործիքը, որի մասին պարբերաբար շահարկումներ են լինում, մեր օպերատիվ գործողություններով ստվերի դեմ պայքարն է։ Այստեղ ունենք բավական մեծ բացահայտումներ, բացահայտված ստվերային շրջանառությունը 363 միլիարդ է, որը 44%-ով բարձր է 2024 թվականից, թաքցված առքը 124 միլիարդ, որը 29%-ով է բարձր 24 թվականից, և վերականգնումը 37 միլիարդ, որը 4%-ով է բարձր է։ Ընդ որում, այստեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 22%-ով նվազել է։ Նաև թվային հետախուզության գործիքների դերն ենք անշեղորեն բարձրացրել»,– ընդգծեց ՊԵԿ նախգահը։

Անդրադառնալով մաքսային վարչարարության ցուցանիշներին, նա նշեց, որ մաքսային զննվող դեպքերի կշիռը ընդհանուր զննումների մեջ իջել է՝ հասնելով 4.8% - ի, որը միջազգային ստանդարտներին համահունչ է։ Ինքնաշխատ բացթողնման համակարգի ներդրման արդյունքում մեր ներմուծումների 8% և ավել ինքնաշխատ է բացթողնվում։

Խոսելով կոնկրետ բացահայտված դեպքերի մասին, ՊԵԿ նախագահն ասաց. «Մենք մեծ սերվեր բացահայտեցինք, այս պահի դրությամբ գնահատված մոտ 31 միլիարդ ստվերային շրջանառությամբ, 10 միլիարդից ավել հարկով, և այստեղ յուրահատուկ ձևով աչքի ընկավ դեղատնային ոլորտը։ Ունեցանք նմանատիպ խոշոր բացահայտումներ նաև սպորտային ակումբներում, ինչու չէ նաև մեր համալիր ստուգումներում և այս խոշոր բացահայտումները կանխարգելում են հնարավոր խոշոր խախտումները և հանցագործությունները։

Նույն պատկերն էր նաև մաքսային մասով։ Շատ էական բացահայտումներ ունեցանք ուսումնասիրելով տրանսպորտային միջոցների պրակտիկան և բացահայտեցինք շուրջ 250 տրանսպորտային միջոցներ, որոնք ապօրինի տեղափոխվում էին Հայաստանի Հանրապետություն։ 38-ը, օրինակ, կեղծ վկայականներով էին տեղափոխվում։

Մենք սահմաններում ունեցանք էական մեծ բացահայտումներ, հատկապես մաքսանենգության դեպքերի։ Օրինակ, 166 կգ հերոին ագարակի ցամաքային կետում կամ 1145 տոննա դիզելային վառելիք, որը գրեթե երեք անգամ մեծ է 24 թվականից»։