Հայաստանը կդառնա Միջազգային կշռի և չափի բյուրոյի ասոցացված անդամ։ Այս մասին փետրվարի 10-ին խորհրդարանի հերթական նիստում՝ համապատասխան համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ սա կօգնի հասնել նրան, որ Հայաստանի լաբորատորիաների եզրակացությունները ընդունվեն աշխարհում։ «Լիիրավ անդամ են այն երկրները, որոնք ապահովում են ապրանքների սերտիֆիկացման ամենաբարձր չափանիշները։ Դրանց թվում են Ճապոնիան, Ֆրանսիան, Կանադան, Ավստրալիան և այլ երկրներ», - հավելել է նա։