Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ ոլորտում երկարաժամկետ համագործակցությունը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար։ Այս մասին ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ հանդիպման արդյունքներով «Venezolana de Televisión» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը։

«Էներգետիկ օրակարգում երկարաժամկետ ու արդյունավետ գործընկերությունը պետք է դառնա [ԱՄՆ-ի հետ] երկկողմ հարաբերությունների արդյունավետ շարժիչը՝ շահավետ և փոխլրացնող լինելով երկու երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վենեսուելայի ժողովրդի համար», - նշել է Ռոդրիգեսը։ Նա ընդգծել է, որ էներգետիկ ոլորտում համագործակցությունը պետք է զարգանա անխոչընդոտ ձևով։

Լիազորված նախագահը վստահություն է հայտնել, որ Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև առկա տարաձայնությունները կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով։ Նա նշել է, որ քաղաքական և էներգետիկ երկխոսությունը պետք է դառնան համարժեք ուղիներ՝ Վենեսուելայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման համար։

Ռոդրիգեսը հայտնել է, որ Ռայթի հետ հանդիպմանը քննարկվել են նավթագազային, լեռնահանքային և էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ոլորտների նախագծեր։