Մեծ Բրիտանիայում 16 տարեկանից փոքր երեխաներին հնարավոր է արգելեն օգտվել սոցիալական ցանցերից, գրում է The Times-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրին: Այդ միջոցառումը կարող է գործարկվել արդեն այս տարի:

Ծրագրով սահմանափակվել է արհեստական ​​բանականության բոտերի օգտագործումը, միաժամանակ կսահմանվեն հեռախոսների օգտագործման ժամանակային սահմանափակումներ կամ կսահմանափակվեն «կախվածություն առաջացնող գործառույթներ» ունեցող նյութերի, մասնավորապես՝ կարճ տեսանյութերի դիտումը և անվերջ թերթվող ժապավենները:

Բացի դրանից, արգելքի տակ կարող են հայտնվել վիրտուալ մասնավոր ցանցերին հասանելիությունը, որոնք «կարող են օգտագործվել որոշակի ֆիլմերի անօրինական մուտք գործելու համար», գրում է «Ведомости»-ն: Այդ միջոցառումը կարող է իրականացվել այս ամռանը խորհրդակցությունների ավարտից հետո: