Իննամյա լեհ Թեոդոր Զայդերը Գդանսկում անցկացվող Գդանսկի արագության խորանարդի լիգայի մրցույթի ժամանակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ Ռուբիկի խորանարդը (Rubik's Cube, 1974 թվականին հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկի ստեղծած եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ -խմբ.) հավաքելով 2,766 վայրկյանում, գրում է Euronews-ը։
Դրանով Զայդերը գերազանցել է նախորդ ռեկորդը։ Չինացի Սյուանյի Գենգը Shenyang Spring 2025 մրցույթում Ռուբիկի խորանարդը հավաքել է 3,05 վայրկյանում։




























