ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կժամանի Իտալիա և կմասնակցի Օլիմպիական խաղերին, եթե ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականը դուրս գա հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչ։ Այս մասին հայտնել է Corriere della Sera թերթը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ Թրամփը ծրագրում է ներկա գտնվել հոկեյի մրցաշարի եզրափակչին և Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, որոնք տեղի կունենան փետրվարի 22-ին։ Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահին կուղեկցեն մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։
Խմբային փուլից հետո ԱՄՆ հավաքականը դուրս է եկել հոկեյի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ փետրվարի 18-ին կխաղա Շվեդիա - Լատվիա հանդիպման հաղթողի հետ։





























