Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր`փետրվարի 13-ին, ամփոփել է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:

Երեկ ՏԻՄ ընտրություններ են կայացել Արագածոտնի մարզի 5, Արարատի 5, Արմավիրի 7, Գեղարքունիքի` 3, Լոռիի 4, Կոտայքի 4, Շիրակի 8, Սյունիքի 3, եւ Տավուշի մարզի 1 ընտրատարածքներում:

Հաղթել են ՀՀԿ անդամ 31, ԲՀԿ-ական` 2 եւ անկուսակցական 6 թեկնածուներ: