Իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) առաջնորդ Սանաե Տակաիչին պաշտոնապես վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ, հաղորդում է Bloomberg-ը։

Նա վերընտրվել է Ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում։ Տակաիչին ստացել է հնարավոր 464 ձայներից 354-ը։

Տակաիչին Ճապոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի հոկտեմբերի 21-ից։