Ռուսաստանը լուրջ մարտահրավերների է բախվում որոշ ԱՊՀ երկրների կողմից ինքնիշխանությունից հրաժարվելու պատճառով, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Որոշ հայտնի երկրների կողմից իրենց ինքնիշխանության հանձնման հետևանքով՝ այդ ուղղություններից մեր նկատմամբ առաջանում է ուղղակի ռազմաքաղաքական, տնտեսական, հոգեբանական և ցանկացած այլ՝ պատժամիջոցային, իրավական ու տարբեր այլ ճնշումներ», — պարզաբանել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Մոսկվան միջոցներ է ձեռնարկում այդ սպառնալիքները կանխելու համար։
Գալուզինն ընդգծել է նաև, որ ռուսական կողմը հարգում է Խորհրդային Միության նախկին հանրապետությունների ինքնիշխանությունը, որոնք դրա փլուզումից հետո դարձել են անկախ պետություններ, իսկ նրանց արտաքին քաղաքականությունն այժմ կողմնորոշված է դեպի իրենց ազգային շահերը։ «Մենք հարևան երկրներին մոտենում ենք հենց այս տեսանկյունից», — ասել է նա։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը տրամադրված է ԱՊՀ երկրների հետ «մերձեցմանն ու հետևողական մոտեցմանը» և տեսնում է նրանց հետ գործընկերության անհրաժեշտություն, այդ թվում՝ անվտանգության հարցերում։





























