Ճապոնիայի կառավարությունը եւ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) քննարկում են որոշակի պայմաններում զինված հակամարտությունների մեջ ներգրավված երկրներ պաշտպանական արտադրանք մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Mainichi «Մայնիչի» թերթը։
Ընդգծվել է, որ հակամարտությունների մեջ ներգրավված երկրներ մատակարարման սկզբունքային արգելքը կմնա ուժի մեջ, սակայն քննարկում է բացառություններ «հատուկ հանգամանքների» դեպքում՝ ազգային անվտանգության կարիքներից ելնելով։ Թերթի տեղեկացմամբ՝ իշխող կուսակցությունը քննարկում է այն մոտեցումը, որի համաձայն՝ հակամարտությունների մեջ ներգրավված երկրներ մատակարարման հարցը կորոշվի յուրաքանչյուր դեպքի համար առանձին։
Ավելի վաղ նաեւ հաղորդվել էր, որ Ճապոնիայի կառավարությունը եւ ԼԴԿ-ն քննարկում են արտահանման համար թույլատրված պաշտպանական արտադրանքի ցանկն ընդլայնելու հարցը՝ միաժամանակ խստացնելով մահասփյուռ զենքի մատակարարման վերահսկողությունը։
Ճապոնիայում այժմ ընդունված կանոնների համաձայն՝ պաշտպանական սարքավորումների մատակարարումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դրանք կօգտագործվեն հինգ ոլորտներում, որոնք կապված չեն մահասփյուռ զենքի կիրառման հետ՝ փրկարարական գործողություններ, փոխադրում, նախազգուշացում, հսկողություն եւ ականազերծում: Այս սահմանափակումները մտցվել են 2014թ․, երբ նախկին հանգուցյալ վարչապետ Սինձո Աբեի կառավարությունը վերացրեց ռազմական տեխնիկայի եւ զենքի արտահանման սկզբունքային արգելքը:





























