Թուրքիան 2025 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի հետ ստորագրել է 8 միլիարդ ֆունտ ստեռլինգի (10,7 միլիարդ ԱՄՆ դոլար) արժողությամբ պայմանագիր՝ 20 նոր Eurofighter Typhoon կործանիչներ գնելու համար: Մեծ Բրիտանիայի կառավարությունը պայմանագիրը որակել է որպես «լավ մոդել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների համար»:
Թուրքիան միաժամանակ համաձայնություններ է ձեռք բերել Կատարից և Օմանից 12-ական դուրս գրված կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ, գրում է թուրքական Milliyet պարբերականը:
Կատարից ստացված կործանիչները Tranche 3A տարբերակն են, որոնք հագեցած են AESA ռադարով և Meteor հրթիռներ արձակելու հնարավորությամբ: Օմանական ինքնաթիռները Մեծ Բրիտանիայում արդիականացման կենթարկվեն, նախքան 2028 թվականի սկզբին Թուրքիա մատակարարվելը:
Թուրքիան նախատեսում է առանձին ևս 12 կործանիչ գնել Կատարից, մեկ տարվա ընթացքում ընդհանուր թիվը հասցնելով 24 Eurofighter Typhoon-ի: Մեծ Բրիտանիայից պատվիրված Tranche 4 ինքնաթիռները ևս սպասվում է, որ կժամանեն 2028 թվականին:
Eurofighter Typhoon-ի մեկ էսկադրիլիան բաղկացած է 12-16 ինքնաթիռից: Թուրքիան սկզբնապես կստանա 24 ինքնաթիռ, իսկ ընդհանուր նավատորմը, ըստ կանխատեսումների, երեք-չորս տարվա ընթացքում կհասնի 56 ռազմական մեքենայի։
Օդաչուների և օժանդակ անձնակազմի վերապատրաստումը կանցկացվի Մեծ Բրիտանիայում՝ Coningsby բազայում, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, փոխծովակալ Զեքի Ակտյուրքը։ «Աշխատանքային այցը Coningsby տեղի կունենա փետրվարի 24-27-ը՝ թռիչքային և ցամաքային անձնակազմի նախնական վերապատրաստման համար»,- նշել է նա։
Թուրքական Eurofighters-ների ինտեգրումը ՆԱՏՕ-ի հետ արդեն ցուցադրվում է զորավարժությունների ժամանակ։ Փետրվարի 20-ին Bayraktar TB3 անօդաչու մարտական թռչող սարքը (UCAV) համատեղ առաքելություն է իրականացրել Eurofighter կործանիչների հետ՝ ՆԱՏՕ-ի Steadfast Dart 2026 զորավարժությունների շրջանակում, որոնք կազմակերպել էին ՆԱՏՕ-ն Բրունսումի համատեղ հրամանատարությունը և անցկացվել էին Նիդեռլանդների Համբուրգ քաղաքում։
TB3-ը թռել է ութ ժամ՝ անցնելով 1700 կիլոմետր, ցուցադրելով հարթակի դիմացկունությունը, կապի հնարավորությունները և համատեղ առաքելություններում գործելու ունակությունը։





























