Իսրայելի հյուսիսում իրանական հրթիռի հարվածային ալիքից մի տղամարդ թեթեւ վնասվածք է ստացել եւ բժշկական օգնություն է ստացել, հայտնել է Իսրայելի «Մագեն Դավիդ Ադոմ» ազգային առողջապահական ծառայությունը, տեղեկացրել է DW-ն։ Բուժօգնություն են ստացել նաեւ մի քանի մարդիկ, որոնք վիրավորվել էին ռմբապաստարաններ գնալու ճանապարհին կամ խուճապի էին մատնվել։
Այսօր առավոտյան Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել: Մասնավորապես, հիվանդանոցները երկրի տարբեր ստորգետնյա հաստատություններ կամ անվտանգ տարածքներ են տեղափոխել ծանր պացիենտներին՝ հետեւելով Իսրայելի առողջապահության նախարարության հրահանգներին: Բոլոր բարդ վիրահատությունները ներկայում կատարվում են այնտեղ։
Օրվա սկզբից Իսրայելում մի քանի անգամ հնչել է օդային տագնապը: Հրապարակման պահին տագնապի ազդանշանները կրկին հնչել են Իսրայելի կենտրոնական մասում: Բացի այդ, անօդաչու թռչող սարքի հարվածի սպառնալիք է հայտարարվել Մեռյալ ծովի շրջանում:





























