2012 թ. հունվարի 1-ից բոլոր հարկ վճարողները պարտավոր են իրենց հաշվետվություններում տող ավելացնել, թե ինչ տեսակի տնտեսական գործունեություն են իրականացնում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն արդեն իր հրամանով հաստատել է տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը, որտեղ մի քանի հարյուր տեսակներ են ն նշվել: Այս մանրամասնումը կարող է որոշ խնդիրներ հարուցել տնտեսվարողների համար, թեեւ համապատասխանում է միջազգային ստանդարտներին:

Այս պահանջը մտցվել է տնտեսության վիճակի վերաբերյալ միասնական տեղեկատվական դաշտ ստեղծելու համար, ինչը համեմատելի կլինի նաեւ այլ երկրներում օգտագործվող դասակարգիչների հետ:

Ըստ նոր կարգի` իրավաբանական անձ հանդիսացող տնտեսվարողները տնտեսական գործունեության տեսակի մասին նշում պետք է անեն շահութահարկի հաշվարկում, իսկ անհատ ձեռնարկատերերն ու նոտարները` պարտադիր սոցիալական ապահովության վճարի տարեկան հայտարարագրում: