Պարոն Բալայան, ձեզ մոտ մենք որոշակի խնդիրներ էինք արձանագրել ինքնակամ շինությունների հետ կապված և որոշ աշխատակիցների անփույթ աշխատանքի հետ կապված։ Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 2–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հայկ Բալայանին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է այդ գործով։
«Պարոն քաղաքապետ, տեղեկացնում եմ ձեզ, որ վարչական շրջանի երկու աշխատակից իրենց լիազորված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով ազատվել են աշխատանքից»,-հայտնեց Հայկ Բալայանը։
Ավինյանն արձագանքեց և ավարտեց խորհրդակցությունը՝ ասելով. «Շնորհակալություն, այսքանը»։





























