Նոր խորհրդարանում «Օրինաց երկիր» կուսակցությունը ավելի ընդլայնված կազմով է հանդես գալու, քան այժմ: Այդ մասին փետրվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Մեկնաբանելով սոցիալական հարցումների արդյունքները, որոնց համաձայն «Օրինաց երկիրը» ավանդաբար վերջիններից մեկն է, Բաղդասարյանը պատասխանել է, որ «գիտի այդ հարցումների պատվիրատուներին»: «Կան տարբեր հարցումներ` պատվիրված տարբեր երկրների կողմից: Դրանք խոսում են միայն այն բանի մասին, ինչ ձեռնտու է այդ երկրներին: Մենք մեր հնարավորությունները բարձր ենք գնահատում»,-ասել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններում «Օրինաց երկիրը» հավաքել է ձայների 6,8 տոկոսը եւ զբաղեցրել 4-րդ տեղը:

«Մենք համոզված ենք մեր հաղթանակում, չնայած բարձրագոչ հայտարարություններ չեն անում: Ինչ վերաբերվում է մեզ սատարելուն, ապա մենք դա ստանում ենք ժողովրդից` անկախ այն բանից, թե մենք գտնվում են իշխանության գլուխ թե ոչ: 2003-ին, երբ մենք իշխանության էինք, կուսակցությունը մտավ խորհրդարան: 2007-ին, երբ մենք ընդդիմության շարքերում էինք` կրկին մտանք խորհրդարան»,-հիշեցրել է Բաղդասարյանը:

Նրա խոսքով, «Օրինաց երկիրը» նոր նախընտրական ցուցակում կլինեն «թե փորձված կուսակցականներ, թե երիտասարդներ` այդ թվում առաջին տասնյակում»:

«Ես առողջ քննադատությունը հաճույքով եմ ընդունում: Բայց կան մարդիկ, որոնց համար բավարար չէ, որ իրենց գործերը լավ են: Նրանք ցանկանում են, որ հարեւանի գործերն էլ վատ լինեն»,-նշել է Բաղդասարյանը: