Սիրիան թռիչքների համար երկու օդային միջանցք է բացել, որոնք Հալեպի օդանավակայանից տանում են դեպի Թուրքիայի սահման։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է «Դամասկոս» թռիչքային տեղեկատվության շրջանի կարգավարական ծառայության աղբյուրը, որը պատասխանատու է արաբական հանրապետության օդային երթևեկության համար։
«Մինչև շաբաթ օրվա վերջ՝ մարտի 7-ը, թռիչքները կարող են իրականացվել երկու միջանցքով՝ Հալեպի օդանավակայանից մինչև սիրիա-թուրքական սահման»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Մնացած օդային տարածքը նախկինի պես փակ է մնում բոլոր ժամանող, մեկնող և դեպի երրորդ երկրներ տարանցիկ չվերթներ իրականացնող ինքնաթիռների համար։
«Այս մասին տեղեկացվել է բոլոր ավիափոխադրողներին», - նշել է աղբյուրը։
Սիրիայի վրա օդային տարածքը փակվել էր փետրվարի 28-ից՝ սկզբում մասնակի, իսկ հետո՝ ամբողջությամբ։ Թռիչքների նոր կարգը գործում է մինչև մարտի 7-ի օրվա ավարտը։





























