Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) այսօր հայտարարել է Թեհրանի վրա իր երկրորդ հարվածի մասին։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը, ՑԱԽԱԼ-ի հետախուզության ղեկավարությամբ, այսօր երկրորդ անգամ հարվածներ են հասցրել Թեհրանում տեղակայված իրանական ահաբեկչական ռեժիմի թիրախներին։ Դա Թեհրանի վրա «Առյուծի մռնչյուն» գործողության սկզբից ի վեր հարվածների 13-րդ ալիքն է»,- ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։





























