ԱՄՆ-ը կարգադրել է տարհանել Քուվեյթի իր դեսպանատունը, տեղեկացրել է CBS-ն։
Դեսպանատան աշխատակիցներին հրամայվել է ոչնչացնել տեղեկատվությունը եւ ջնջել գաղտնի սերվերների տվյալները, տեղեկացրել են ամերիկացի երկու պաշտոնյաներ, փոխանցել է BBC-ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը՝ պատճառելով ավերածություններ եւ մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտել է Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։





























