Իրանում քաղաքացիական բնակչության շրջանում մահացածների ընդհանուր թիվը հասել է 1 168-ի, այդ թվում՝ 194 երեխա, որոնց մեծ մասը՝ տասը տարեկանից փոքր։ Այս մասին տեղեկացրել է Human Rights Activists News Agency-ն։
«Մահացածների մասին եւս 336 հաղորդագրություն ներկայում ստուգվում է։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի 19 նահանգներում գրանցվել է առնվազն 170 հարձակում, որի հետեւանքով զոհվել է առնվազն 79 մարդ (ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական անձնակազմ)»,- նշվել է հրապարակման մեջ։





























