Իսրայելը տեղեկություններ է հրապարակել Իրանի հետ պատերազմում զոհվածների եւ վիրավորների մասին։
«Առյուծի մռնչյուն» գործողության սկզբից ի վեր հոսպիտալացվել է 502 տուժած։ 138-ը վիրավորվել է հրթիռի ընկնելուց, եւս 10-ը մահացել է։
Երկու մարդ ծանր վիճակում է, վեցը՝ միջին, 120-ը՝ թեթեւ վնասվածքներ ունեն։
359 մարդ վիրավորվել է ապաստան փնտրելիս, մեկը մահացել է հիվանդանոցում (102-ամյա տղամարդ), մեկը՝ միջին, իսկ 357-ը՝ թեթեւ վնասվածքներ։
Եվս հինգ մարդ վիրավորվել է տագնապի ժամանակ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից։
Բացի այդ, 68-ամյա Մարինա Բելյաեւան մահացել է շչակի ազդանշանից առաջացած սրտի կաթվածից։ Պատերազմում Իսրայելի ընդհանուր կորուստները կազմում են 12 մարդ, բոլորը՝ քաղաքացիական անձինք։
Բացի այդ, 51 մարդու օգնություն է ցուցաբերվել սուր սթրեսային ռեակցիայի համար»,- նշվել է իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրության մեջ https://t.me/s/israel_9:





























