Իրանի Ազգային պաշտպանության խորհուրդը զգուշացրել է Իրաքյան Քրդստանի պաշտոնյաներին Իրան-Իրաք սահմանի մոտ ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերի մասին, հաղորդել է Fars-ը։
«Իր հայտարարության մեջ Խորհուրդը հիշեցրել է Իրաքյան Քրդստանի իր ընկերներին, որ մինչ օրս հարձակումները թիրախավորել են միայն ամերիկյան եւ իսրայելական բազաները, ինչպես նաեւ տարածաշրջանի անջատողական խմբավորումները։ Սակայն եթե ահաբեկչական խմբավորումները հասնեն Իրանի սահմանին, Իրաքյան Քրդստանի բոլոր օբյեկտները կդառնան գրոհների թիրախ»,- նշվել է հայտարարության մեջ։





























