Ցույցերը, որոնք նվիրված են Իրանի իշխանությունների աջակցությանը եւ սպանված գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի հիշատակին, ինչպես նաեւ ընդդեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի, Թեհրանում եւ այլ քաղաքներում առաջին անգամ անցկացվում են ցերեկը։ Հեռարձակումը վարում է SNN հեռուստաալիքը։

Ավելի վաղ ողջ Իրանում նման ցույցերը տեղի էին ունենում ուշ երեկոյան։ Ինչպես տեղեկացրել է SNN-ը, մարդիկ տանում են Խամենեիի նկարները, վանկարկում են «մահ Իսրայելին» եւ «մահ Ամերիկային»։ Ցույցերը տեղի են ունենում այլ քաղաքներում, ողջ Իրանում եւ հավաքում են հազարավոր մասնակիցներ՝ չնայած օդային տագնապի սպառնալիքին։