Ադրբեջանը նախնական զեկույց է ներկայացրել Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը (ICAO) Նախիջևանի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման վերաբերյալ: Դրա մասին հայտնել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունից:

 «Այս տարվա մարտի 5-ին անօդաչու թռչող սարքերը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից հարձակվել են Նախիջևանի միջազգային օդանավակայանի վրա, դրանց թվում՝ տերմինալի շենքի վրա: Պետական ​​քաղաքացիական ավիացիայի գործակալությունն ICAO-ին նախնական զեկույց է ներկայացրել այդ միջադեպի վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նման ընթացակարգ նախատեսված է, մասնավորապես, 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայով:

Մարտի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է Նախիջևանի օդանավակայանի մոտակայքում Իրանից արձակված երկու անօդաչու թռչող սարքի հարվածների մասին: Օդանավակայանի շենքը վնասվել է, և երկու մարդ վիրավորվել է: Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Բաքուն հակահարված տալու իրավունք ունի: Իրանի գլխավոր շտաբը, իր հերթին, հերքել է Ադրբեջանի տարածք անօդաչու թռչող սարքի թռիչքի մասին տեղեկությունները, միջադեպի համար մեղադրելով Իսրայելին։