Բահրեյնի միջազգային օդանավակայանի թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են՝ երկրի օդային տարածքի փակման պատճառով, ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։
Թռիչքները կվերսկսվեն, հենց որ օդային տարածքն անվտանգ լինի։ Ուղևորներին խորհուրդ է տրվում թարմացումների համար դիմել իրենց ավիաընկերություններին։
Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները նույնպես հայտարարել են երկրի օդային տարածքի փակման ժամկետը երկարաձգելու մասին։ Սահմանափակումը կգործի մինչև երեքշաբթի՝ տեղական ժամանակով 12:00-ն (Գրինվիչի ժամանակով 9:00), որպես «ժամանակավոր նախազգուշական միջոց»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:





























