Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է Լիբանանին, որ երկիրը կվճարի «ամբողջ գինը», եթե «Հեզբոլլահ» շարժումը շարունակի սպառնալ Իսրայելին: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:

Կացի խոսքով՝ Բեյրութը չի կատարել շարժման զինաթափման իր պարտավորությունները, ինչպես նախատեսված էր 2024 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրով։

Ինչպես նշել է պաշտպանության նախարարը, Իսրայելը թույլ չի տա, որ Լիբանանը հարձակումներ իրականացնի Իսրայելի զորքերի կամ համայնքների վրա՝ հավելելով, որ բնակիչները չեն տարհանվի։

«Դուք պարտավորվել եք... պահպանել համաձայնագիրը և զինաթափել «Հեզբոլլահին», սակայն դա տեղի չի ունեցել», - ասված է Իսրայել Կացի ուղերձում՝ ուղղված Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին: - «Գործե՛ք, քանի դեռ մենք ավելի մեծ քայլերի չենք դիմել»:

Կացը հավելել է, որ Իսրայելը Լիբանանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն թույլ չի տա վերադառնալ բազմամյա անդրսահմանային հարձակումներին:

«Եթե [Հասան] Նասրալլան կործանեց Լիբանանը, ապա Նաիմ Քասեմը նույն ձևով կոչնչացնի այն», - ասել է նա։