Իրանի Փորձագետների խորհրդի անդամ, այաթոլա Մոհամադ Մահդի Միրբաղերին ակնարկել է, որ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հաջորդի վերաբերյալ որոշումն արդեն մոտ է, հայտնում է Fars-ը։

Միրբաղերին պատմել է, որ «ղեկավարությանը որոշելու ուղղությամբ հսկայական ջանքեր են գործադրվել», և համաձայնեցվել է «վճռորոշ ու միաձայն կարծիքը»։

Խորհրդի մեկ այլ անդամ՝ Հոջաթոլեսլամ Ջաֆարին, հույս է հայտնել, որ «ողջ իրանցի ժողովուրդը հնարավորինս շուտ գոհ կմնա»։

«Երրորդ առաջնորդի ընտրության ձգձգումը դառն է և անցանկալի բոլորի համար, և այլընտրանք չկա, ուստի այս դժվարին ժամանակահատվածում մենք չպետք է վատ մտքեր ունենանք մեր ներկայացուցիչների մասին»,- ասել է նա։

Ըստ Իրանի սահմանադրության՝ երկրի գերագույն առաջնորդին ընտրելու իրավասությունն ունի 88 անդամից բաղկացած Փորձագետների խորհուրդը։ Խամենեին, որն Իրանը ղեկավարում էր 37 տարի, սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով։