Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է Իսրայելի հետ բանակցությունների մեջ մտնելու պատրաստակամության մասին՝ նպատակ ունենալով դադարեցնել հանրապետության տարածքի վրա իրականացվող հարձակումները։ Մարտի 2-ից ի վեր իրականացվող հարձակումների ժամանակ զոհվել է ավելի քան 400 մարդ։

«Մենք վերահաստատում ենք Լիբանանի պատրաստակամությունը՝ [Իսրայելի հետ] բանակցությունները վերսկսելու և անհրաժեշտ անվտանգության միջոցառումները քննարկելու վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են այս վտանգավոր էսկալացիան դադարեցնելու համար», — ընդգծել է հանրապետության ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է նախագահական մամուլի ծառայությունը։

Նա դատապարտել է նրանց, «ովքեր ձգտում են Լիբանանը ներքաշել տարածաշրջանային հակամարտության մեջ՝ արհամարհելով իր քաղաքացիների մեծամասնության կամքը, ովքեր հոգնել են պատերազմներից և դրանց հետևանքներից»։