Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Լիբանանի հարավում գտնվող քրիստոնեական շրջանում հարված է հասցրել Հեզբոլլահ շարժման մի խումբ մարտիկների:
Հարձակումը տեղի է ունեցել Հարավային Լիբանանում իսրայելական ուժերի հարձակողական գործողությունների ժամանակ, որոնք ՑԱԽԱԼ-ն անվանում է «առաջնագծի պաշտպանական միջոցառում»: Զինվորականների տվյալներով՝ իսրայելական ստորաբաժանումները «Հեզբոլլահի» զինյալների մի խումբ են հայտնաբերել, որոնք մուտք են գործել քրիստոնեական թաղամասի տարածքում գտնվող օբյեկտ: Դրանից հետո թիրախի ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչ է ուղարկվել, որը ոչնչացրել է ջոկատը:
Իսրայելի ռազմական գերատեսչությունն ընդգծել է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է «Հեզբոլլահը»: Հայտարարության մեջ նշվում է, որ բնակելի թաղամասում շարժման մարտիկների ներկայությունը՝ քաղաքացիական ենթակառուցվածքները ռազմական նպատակներով օգտագործելու օրինակ է:
ՑԱԽԱԼ-ը նաև հայտնել է, որ իսրայելական ուժերը կշարունակեն ամրապնդել Լիբանանի հարավում գտնվող «առաջնագծային պաշտպանական գիծը» և գործողություններ իրականացնել «Հեզբոլլահի» ստորաբաժանումների դեմ:



























