Անկախ նրանից, թե որքան կտևի Մերձավոր Արևելքում ներկայիս անկայունությունը, այն կարող է գլոբալ էներգետիկ հոսքերի և էներգետիկ քաղաքականության երկարաժամկետ փոփոխություններ առաջացնել կամ արագացնել, գրում է Axios-ը։
Վերլուծաբանները սկսում են նայել անմիջապես շուկայական ցնցումից անդին, որն, ըստ էության, իսկապես հսկայական է։ Կիրակի երեկոյան նավթի գները մեկ բարելի համար գերազանցեցին 100 դոլարը։ Rapidan Energy Group-ի տվյալներով՝ տարածվող հակամարտությունը «պատմության մեջ նավթի մատակարարման ամենամեծ խափանումն է»։
Ահա երեք հիմնական ազդեցություն, որոնց արժե ուշադրություն դարձնել.
- Ռիսկերը և հնարավորությունները Չինաստանի համար
Կարճաժամկետ հեռանկարում Չինաստանը որպես Կատարից Մերձավոր Արևելքի նավթի և հեղուկ բնական գազի խոշոր գնորդ, բախվում է զգալի ռիսկերի։
Երկարաժամկետ պատկերը կարող է տարբեր լինել։
«Ճգնաժամերը հաճախ անսպասելի ձևերով վերաձևավորում են էներգետիկ աշխարհաքաղաքականությունը։ Այս ճգնաժամն, ի վերջո, կարող է ամրապնդել, այլ ոչ թե թուլացնել, Չինաստանի ռազմավարական դիրքը», ըստ Foreign Policy-ի՝ նշում է Կոլումբիայի համալսարանի Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի հիմնադիր Ջեյսոն Բորդոֆը:
Պատճառներից մեկը. Չինաստանի առաջատար դիրքը մաքուր էներգիայի մատակարարման շղթաներում ավելի գրավիչ է թվում, եթե ներկայիս ճգնաժամը արագացնի նավթի և գազի ռիսկային պաշարներից գլոբալ հեռացումը։
Atlantic Council- գիտնականները նշում են, որ գազը կազմում է Չինաստանի էներգետիկ խառնուրդի համեմատաբար փոքր մասը. երկիրն ունի խողովակաշարերի միջոցով ներմուծման հնարավորություն և արդեն իսկ ավելի քիչ է կախված հեղուկացված բնական գազից, քան իր որոշ հարևաններ և մրցակիցներ։ Հետևաբար, Կատարում հեղուկացված բնական գազի պակասը կարող է օգուտ բերել ամերիկացի արտադրողներին, ինչը, վերլուծաբանների կարծիքով, մեծացնում է լարվածությունը Պեկինի և Վաշինգտոնի միջև։
- Ռազմավարական պաշարների անհրաժեշտությունը
Վերջին տարիներին Չինաստանը կուտակել է ցամաքային նավթի շատ մեծ պաշարներ՝ ըստ գնահատականների՝ն 1,2-ից մինչև 1,4 միլիարդ բարել։ Ճգնաժամից հետո այլ երկրներ նույնպես կարող են սկսել ավելացնել իրենց ռազմավարական պաշարները՝ համաշխարհային մատակարարման խափանումների նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու համար։ «Անկախ արդյունքից, մենք «ճիշտ ժամանակին» մոդելից կանցնենք «պաշարի համար» մոդելի»,- ընկերության փոդքասթում նշել է Արջուն Մուրթին Veriten-ից։
Դիվերսիկացման անհրաժեշտությունը
Ճգնաժամը բացահայտել է համաշխարհային մատակարարումների խոցելիությունը և կարող է արագացնել երկրների անցումը ներքին էներգիայի աղբյուրներին, մասնավորապես՝ վերականգնվող էներգիային։
Սակայն բնական գազի գների աճը և ներմուծումից կախվածության ռիսկերը կարող են միաամանակ խթանել միջուկային և ածխային էներգիայի, ինչպես նաև ներքին նավթի և գազի ռեսուրսների զարգացումը։ Մուրթին նշել է, որ Եվրոպայի համար դասը հատկապես պարզ է. ռուսական գազից չափազանց կախվածությունից, հեղուկացված բնական գազին անցնելուց և Կատարից մատակարարումների կորստից հետո դիվերսիֆիկացիան դարձել է կարևորագույն։
Չնայած ճգնաժամի ազդեցությունը հեշտ է չափազանցնել, փորձը ցույց է տալիս, որ այս մասշտաբի ցնցումները կարող են երկարատև հետևանքներ ունենալ։ Հիշենք, որ ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ կանխատեսվում էր, որ նավթի սպառումը կարող է երբեք չվերադառնալ նախաճգնաժամային մակարդակին, սակայն այն ոչ միայն վերականգնվել է, այլև շարունակում է աճել։
Մերձավոր Արևելքում այսօրվա իրադարձությունները կարող են նմանապես խոր ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկ հոսքերի և քաղաքականության վրա։





























