Թուրքիան արդեն իսկ Իրանին ուղարկել է բոլոր անհրաժեշտ նախազգուշացումները, սակայն Թեհրանը շարունակում է «սխալ քայլեր կատարել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ Անկարայի առաջնահերթությունը երկրի հակամարտության մեջ ներքաշվելը թույլ չտալն է։
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում հակամարտության շուրջ զարգացումներին և իր մտահոգությունները ուղղակիորեն փոխանցել է Թեհրանին։
«Անհրաժեշտ նախազգուշացումներն ուղարկվել են Իրանին։ Չնայած դրան, Թեհրանը շարունակում է սխալ քայլեր կատարել»,- ըստ Sabah-ի՝ նշել է Թուրքիայի նախագահը։
Նա կրկնել է, որ Անկարայի գլխավոր նպատակն է կանխել Թուրքիայի պատերազմի մեջ ներքաշվելը՝ շարունակելով պաշտպանել հակամարտության դիվանագիտական կարգավորումը։ «Ինչպես մյուս պատերազմներում, Թուրքիան կանգնած է արդարության կողմում և աջակցում է հակամարտության լուծմանը երկխոսության միջոցով»,- ասել է Էրդողանը։
Նա միաժամանակ կենտրոնացել է Թուրքիայի պաշտպանական կարողությունների վրա՝ ընդգծելով, որ երկիրն ի վիճակի է արձագանքել իր անվտանգության և ինքնիշխանության դեմ սպառնալիքներին։





























