Երեւանում, փետրվարի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























