Մերձավոր Արևելքի հակամարտությունան մեջ միջնորդության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները նախկինի պես «սեղանին են»։ Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր հնարավորությունների չափով օժանդակել իրավիճակի կարգավորմանը։

«Պուտինն այս պատմության հենց սկզբից՝ դեռևս մարտական փուլի մեկնարկից առաջ, առաջարկում էր մեր միջնորդության և բարի ծառայությունների տարբեր տարբերակներ, որոնք կարող էին նպաստել լարվածության նվազեցմանը։ Այդ առաջարկներից շատերը նախկինի պես «սեղանին են», ինչի մասին էլ, ըստ էության, երեկ խոսել է նախագահը»,— մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դմիտրի Պեսկովը։

Այս հարցը Վլադիմիր Պուտինը մարտի 9-ին քննարկել է Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում։ Ինչպես հայտնել է Կրեմլը, Ռուսաստանի նախագահը կիսվել է իր նկատառումներով այն մասին, թե ինչպես կարելի է հարթել Մերձավոր Արևելքի հակամարտությունը։