ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մեղադրել է Իրանին այն բանում, որ երկիրն իբր հրթիռներ է արձակում «դպրոցների» տարածքից։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի հասցեին հնչող քննադատությունների ֆոնին՝ իրանական աղջիկների դպրոցին հասցված հարվածի պատճառով, որի հետևանքով զոհվել է ավելի քան 160 մարդ (հիմնականում՝ երեխաներ)։
«Նրանք նպատակաուղղված կերպով հրթիռներ են արձակում դպրոցներից ու հիվանդանոցներից՝ թիրախավորելով անմեղներին, քանի որ գիտեն, որ իրենց ռազմական ուժերը համակարգված կերպով թուլացվում և ոչնչացվում են», — հավելել է նա։
Այնուամենայնիվ, թեև ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ Իրանը զինամթերք է արձակում քաղաքացիական բնակավայրերից, Հեգսեթը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ հրթիռներն իսկապես արձակվել են դպրոցների տարածքից։ CNN-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ տարրական դպրոցին հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ԱՄՆ-ի կողմից։
Այն հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Պենտագոնը Իրանում քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները նվազագույնի հասցնելու համար, Փիթ Հեգսեթը հայտարարել է. «Ոչ մի երկիր քաղաքացիական կորուստներից խուսափելու համար ավելի շատ նախազգուշական միջոցներ չի ձեռնարկում, քան ԱՄՆ-ն»։ «Եթե տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հետաքննություն են պահանջում, մենք դրանք հետաքննում ենք», — հավելել է նա։ «Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը հուսալի միջոց չէ որոշելու համար, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ՝ ոչ»։





























