Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախներին հարվածների 35-րդ ալիքի մասին։

Հայտարարության մեջ ասվում է, որ «Ֆարահ», «Էմադ», «Խայբար» և «Քադր» հրթիռները օգտագործվել են Պարսից ծոցի տարբեր բազաներում Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախներին հարվածելու համար։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր հարձակումների նոր ալիքի մոտենալու մասին և քաղաքացիական անձանց կարգադրել էր թաքնվել ռմբապաստարաններում։