Երեւանում, այսօր` փետրվարի 16-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Բակունց փողոցի 1-ին նրբ. թիվ 24/1 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հերախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հարազատների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ վատառողջ վիճակում հայտնաբերել 88-ամյա Մարիամ Սահակյանին: