Իրանը Պարսից ծոցի երկրներին խնդրում է մատնանշել իրենց տարածքում գտնվող այն թաքստոցների տեղակայումը, որտեղ պատսպարվում են ԱՄՆ-ի և Իսրայելի զինծառայողները։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեկարչին։
«Ես խնդրում եմ տարածաշրջանի մուսուլման ժողովրդին և տարածաշրջանի երկրներին ցույց տալ մեզ ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որպեսզի տվյալ երկրի ժողովուրդը չտուժի և մենք կարողանանք առավել ճշգրտությամբ հարվածել նրանց, ովքեր տարածաշրջանի երկրների մարդկանց օգտագործում են որպես կենդանի վահան», - նրա խոսքերն է մեջբերում DefaPress գործակալությունը։





























