ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Կողմերը քննարկել են թագավորության պաշտպանունակության ամրապնդման հնարավորությունները և Իրանին հետագա դիմակայության հարցերը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Սաուդյան Արաբիայի պաշտպանական կարողությունների հզորացման ուղիները՝ թագավորության օբյեկտների դեմ Իրանի շարունակվող ագրեսիայի պայմաններում», - նշված է փաստաթղթում։





























