Հինգշաբթի առավոտյան «Ահեղ դատաստանի ռադիոկայան» անվամբ հայտնի УВБ-76-ի եթերում արդեն հինգերորդ հաղորդագրությունն է հնչել։
Ռադիոկայանի ակտիվությանը հետևող «УВБ-76 логи» Telegram-ալիքի փոխանցմամբ՝ ժամը 8:50-ին գրանցվել է «Подгорелый» հաղորդագրությունը։ Ավելի վաղ ռադիոկայանը հաղորդել էր նաև «Кобочелн», «Голубей», «Примусный» և «Режоруан» ազդանշանները։
УВБ-76-ը 1970-ականներին ստեղծված ռազմական ռադիոկայան է։ Այն հիմնականում հեռարձակում է կարճատև բզզոց հիշեցնող ազդանշան, ինչի պատճառով երբեմն անվանվում է նաև «Բզզան» (Жужжалка)։



























