Առնվազն երկու մարդ զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել են Օմանի Սուհար նահանգում անօդաչուի ընկնելու հետեւանքով, տեղեկացրել է ONA գործակալությունը՝ հղում կատարելով  անվտանգության ծառայություններում ունեցած աղբյուրին։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել երկրի հյուսիս-արեւմուտքում, երկրի մայրաքաղաք Մասկատի մոտ։ Այս վայրում ընկել են երկու դրոններ, դրանցից մեկն ընկել է արդյունաբերական գոտու տարածքում, երկրորդը՝ բաց տեղանքում։ Այժմ տեղեկացվել է առնվազն երկու զոհվածի մասին, բայց նրանց ստույգ թիվը դեռ ճշտվում է։