Իսրայելը միաժամանակ հարվածներ է հասցրել Թեհրանին, Շիրազին եւ Ահվազին, այդ թվում՝ ստորգետնյա բալիստիկ հրթիռների պահեստավորման օբյեկտին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ):

«Իսրայելի ՌՕՈւ-ն, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության տվյալների վրա, միաժամանակյա հարվածների մի քանի ալիք է իրականացրել ենթակառուցվածքներին... Թեհրանում, Շիրազում եւ Ահվազում: Իրանի հարավում գտնվող Շիրազում հարվածների ալիքի ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի կողմից Իսրայելի պետության դեմ արձակվելու համար նախատեսված բալիստիկ հրթիռներ արտադրելու եւ պահելու համար օգտագործվող ստորգետնյա օբյեկտի...»,- հայտնել է ՑԱԽԱԼ-ն իր թելեգրամ-ալիքում հրապարակած հայտարարության մեջ: