Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այս գիշեր Թուրքիայի Ադանա նահանգում բալիսթիկ հրթիռի վնասազերծման հետ կապված։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ,  Թուրքիայի ՊՆ հայտարարության մեջ նշվել է, որ Իրանից արձակված եւ Թուրքիայի օդային տարածք մտած բալիսթիկ հրթիռը վնասազերծվել է Միջերկրական ծովում ՆԱՏՕ-Ի ՀՕՊ համակարգերի կողմից։

Նշենք որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադանա նահանգում, որտեղ գտնվում է ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազան, գիշերը հրթիռային վտանգի ազդանշաններ են միացել։

Նշենք, որ սա արդեն 3-րդ դեպքն է Թուրքիայի տարածքում հրթիռի վնասազերծման։