ԱՄՆ-ը Իսրայելի հետ համատեղ ոչնչացրել է Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության ողջ արդյունաբերական ենթակառուցվածքը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Հեգսեթն ասել է, որ Թեհրանն այժմ օգտագործում է միայն ավելի վաղ արտադրված հրթիռները։

«Երկու օր առաջ Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության ողջ հզորությունը, այդ հրթիռների յուրաքանչյուր բաղադրիչ արտադրող յուրաքանչյուր ընկերություն շարքից հանվել է։ Այն է՝ ավերվել է»,- նշել է Հեգսեթը ամերիկացի լրագրողների հետ զրույցում։