Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնում է, որ իր տվյալներով՝ այսօր լուսաբացին ամերիկա-իսրայելական կողմը հարված է հասցրել Շահիդ Խոմեյնիի անվան տղաների դպրոցին։

Ավելի ուշ Mehr գործակալությունը, հղում անելով Իրանի Մարկազի նահանգի փոխնահանգապետին, տեղեկացրել է, որ Խոմեյն քաղաքում հարված է հասցվել դպրոցին։ Ըստ նրա՝ զոհեր չկան, սակայն օբյեկտի հարակից մի քանի տներ են վնասվել։

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը Telegram-ի իր հրապարակման մեջ տեղադրել է նույն լուսանկարները, որոնք ավելի վաղ հրապարակել էր Fars գործակալությունը՝ «Ավիահարված Խոմեյնի դպրոցին» մակագրությամբ։