Ավստրալիան Հորմուզի նեղուցի պարեկությանն աջակցելու հարցումներ չի ստացել և չի ուղարկի իր ռազմական նավերը տարածաշրջանում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնել է ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Քեթրին Քինգը։
ABC ռադիոկայանի եթերում նախարարը տեղեկացրել է, որ Ավստրալիան ռազմական ինքնաթիռ կուղարկի Միացյալ Արաբական Էմիրություններ՝ պաշտպանությանն աջակցելու համար, սակայն ազգային ռազմածովային ուժերի նավեր չի ուղարկի տարածաշրջան։ «Մեզ այդ մասին չեն խնդրել, և մենք չենք մասնակցում այդ գործընթացին [Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնմանը]։ Մենք մտադիր չենք նավեր ուղարկել Հորմուզի նեղուց»,— ասել է Քինգը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այն երկրները, որոնք նավթ են ներկրում Հորմուզի նեղուցով, պետք է մասնակցեն նավագնացության անվտանգության ապահովմանը՝ այնտեղ ուղարկելով ռազմական նավեր։ Նա նշել էր, որ այդ քայլը կարող է բխել Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկների շահերից։։





























