Լիբանանը հայտնել է, որ երկրի դեմ Իսրայելի շարունակվող պատերազմի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։

Մեծ թվով մարդիկ ստիպված են եղել գրանցվել որպես տեղահանված անձինք, իդկ տասնյակ հազարավորներ ապաստան են գտել արտակարգ ապաստարաններում, հաղորդում է Լիբանանի պաշտոնական ազգային լրատվական գործակալությունը։

«Ինքնագրանցված տեղահանված անձանց ընդհանուր թիվը հասել է 1 միլիոն 49 հազար 328-ի, իսկ ապաստարաններում գտնվող տեղահանված անձանց ընդհանուր թիվը հասել է 132 հազար 742-ի,- ասվում է հայտարարության մեջ։ -Մահացածների թիվը հասել է 886-ի»։