Արաբական Միացյալ Էմիրությունների ՀՕՊ համակարգերի կողմից խոցված բալիստիկ հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով Պակիստանի քաղաքացի է զոհվել։ Այս մասին հայտնում է Աբու Դաբիի էմիրության մամուլի ծառայությունը։
«Աբու Դաբիի համապատասխան ծառայություններն արձագանքել են միջադեպին, որը տեղի է ունեցել Բենի Յաս շրջանում՝ ՀՕՊ համակարգերի կողմից վնասազերծված բալիստիկ հրթիռի բեկորների վայր ընկնելու պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեքստում նաև հավելվում է, որ դժբախտ պատահարի արդյունքում «Պակիստանի քաղաքացի է զոհվել»։




























