Երեւանում, փետրվարի 16-ին, ժամը 22.55-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցի թիվ 64/2 տան մոտ բախվել է էլեկտրասյանը, ապա՝ նշված տան պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: