Երեւանում, փետրվարի 16-ին, ժամը 12.30-ին, «Տոյոտա Քեմրի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆիի փողոցի թիվ 103 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա մի երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: