Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։ 

«Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմումով պահանջում է դադարեցնել Բագրատ Սրբազանի սեփականության իրավունքը։ Թե ինչ սեփականության մասին է խոսքը, հայտնի չէ։

Գործով երկրորդ պատասխանողը Կոնվերս բանկն է։ Հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել   դատավոր Լիլի Դրմեյանին։